Մանչինի. Եզրափակչում դարպասը կպաշտպանի Պանտիլիմոնը
15/04/2013 10:12

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում իր թիմի դարպասը պաշտպանել է Կոստել Պանտիլիմոնը, ով խաղադաշտում էր նաև «Չելսիի» հետ կիսաեզրափակչում (1:2):
-Պանտիլիմոնը շատ լավ խաղաց: Ես հենց դա էլ սպասում էի` իմանալով նրա որակները: Դեռ 4 շաբաթ ունենք վերջնական որոշում կայացնելու համար, սակայն կարծում եմ` եզրափակչում ևս Պանտիլիմոնը կպաշտպանի մեր դարպասը: Ջո Հարտի մեջքի ետևում նա հիանալի է աշխատում,-ասել է Մանչինին:
Հավելենք` «Ուիգանի» հետ եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում