Մորատա. Նույնիսկ վարձավճարով չեմ ցանկանում հեռանալ «Ռեալից»
15/04/2013 13:17

Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան հերքել է վարձավճարով թիմից հեռանալու մասին խոսակցությունները:
-Լսել եմ այն մասին, որ իմ ծառայություններով հետաքրքրվում են Իսպանիայում, Գերմանիայում ու Ռուսաստանում: Սակայն նույնիսկ վարձավճարով չեմ ցանկանում հեռանալ «Ռեալից»: Ինչպես Ֆլորենտինո Պերեսը, այնպես էլ Ժոզե Մոուրինյոն խորհուրդ են տվել ինձ մնալ, քանի որ այստեղ ինձ վստահում են: Հուսով եմ’ շուտով ես կդառնամ թիմի հիմնական հարձակվողը, ինչի մասին երազել եմ մանկուց: Այնպես որ, հեռանալու մասին խոսք չի գնում,- ասել է իսպանացին Marca-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում