Santa Cruz de la Sierra
+18°C
10
La Paz
+1°C
9
Trinidad
+21°C
10
Sucre
+8°C
2
Tarija
+5°C
2
Potosí
-1°C
9
Oruro
-2°C
9
Cochabamba
+7°C
9
Cobija
+22°C
13
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

Ալեգրի. «Միլանը» չի կորցրել երկրորդ տեղում հայտնվելու հնարավորությունը

Ալեգրի. «Միլանը» չի կորցրել երկրորդ տեղում հայտնվելու հնարավորությունը

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ է մնացել Ա Սերիայի 32-րդ տուրի «Նապոլիի» հետ մրցավեճում իր թիմի խաղից: Հիշեցնենք’ հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի’ 1-1:

-«Միլանը» լավ խաղ անցկացրեց: Խաղի ընթացքում մենք միայն մեկ անգամ սխալվեցինք, երբ գոլ խփեց Պանդևը: Այս արդյունքը վկայում է, որ «Միլանը» չի կորցրել երկրորդ տեղում հայտնվելու հնարավորությունը: Մենք դեռ խաղի մեջ ենք, առջևում դեռ հանդիպումներ կան: Մեր գլխավոր նպատակը երկրորդ կամ երրորդ տեղում հայտնվելով Չեմպիոնների լիգա դուրս գալն է: Եռյակում հայտնվելը լավ արդյունք կլինի, քանի որ առաջին շրջանում մենք այն եզրափակող «Ֆիորենտինայից» հետ էինք մնում 10 միավորով,- ասել է մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում