Տելյո. Աշխատում եմ, որպեսզի «Բարսելոնայի» մարզիչները վստահեն ինձ

Տելյո. Աշխատում եմ, որպեսզի «Բարսելոնայի» մարզիչները վստահեն ինձ

«Բարսելոնայի» հարձակվող Քրիստիան Տելյոն շատ գոհ է մնացել Պրեմիերայի 31-րդ տուրի «Սարագոսայի» հետ արտագնա մրցավեճում իր թիմի խաղից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Երիտասարդ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում շատ հաջող ելույթներ է ունենում ու բացառություն չէր նաև երեկվա հանդիպումը, որում նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ կատալոնացիները հաղթեցին 3-0 հաշվով:

-Ես վայելում եմ մեր մարզչական շտաբի վստահությունը, ու ամեն ինչ ինձ մոտ ստացվում է: Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլեր խփել, բայց ավելի երջանիկ եմ թիմի համար: Իմ դերը «Բարսելոնայում» պարզ է. ես աշխատում եմ նրա համար, որպեսզի մարզչական շտաբը վստահի ինձ: Իհարկե, ոչ միշտ է, որ կարող եմ դուրս գալ խաղադաշտ, բայց ես շարունակում եմ աշխատել,- ասել է Տելյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում