Մագատ. «Բավարիայի» հետ պայքարում «Բարսելոնան» ոչ մի շանս չունի

Մագատ. «Բավարիայի» հետ պայքարում «Բարսելոնան» ոչ մի շանս չունի

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը կարծում է, որ ակումբը կարող է խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Յուպ Հայնկեսի թիմը մրցաշարի կիսաեզրափակչում ուժերը չափելու են «Բարսելոնայի» հետ:

-Այս պահին «Բավարիան» համարվում է Եվրոպայի ուժեղագույն ակումբը: Կարծում եմ’ իր ներկայիս մարզավիճակով «Բարսելոնան» հաջողության ոչ մի շանս չունի,- ասել է Մագատը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում