Ռոսել. Գվարդիոլան «Բավարիայում» կարող է ներդնել իր ֆուտբոլային փիլիսոփայությունը

Ռոսել. Գվարդիոլան «Բավարիայում» կարող է ներդնել իր ֆուտբոլային փիլիսոփայությունը

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը նշել է’ ուրախ է նրա համար, որ կատալոնական թիմի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է «Բավարիան»’ այդ պաշտոնում փոխարինելով Յուպ Հայնկեսին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

-Երբ ես իմացա այն մասին, որ Գվարդիոլան աշխատելու է «Բավարիայում», շնորհավորեցի իրեն ու ակումբի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեին: Կարծում եմ’ երկու կողմերի համար էլ սա ճիշտ որոշում է: Գվարդիոլան այնտեղ կարող է ներդնել իր ֆուտբոլային փիլիսոփայությունը: Այնտեղ պետք է հավատան դրան ու համբերության զինվեն: Սակայն Գվարդիոլան մասնագետ է, որը արագացնում է այդ գործընթացը: Ինձ հաճախ են հարցնում մեր հաջողության գաղտնիքի մասին, ու ես միշտ ասում եմ, որ մենք արդեն երկար ժամանակ ունենք այս փիլիսոփայությունը,- ասել է Ռոսելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում