Ալոնսո. «Ռեալը» կախվածություն չունի Ռոնալդուի խաղից

Ալոնսո. «Ռեալը» կախվածություն չունի Ռոնալդուի խաղից

«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ընդգծել է թիմի համար Կրիշտիանու Ռոնալդուի կարևորությունը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Պորտուգալացին դուբլի հեղինակ դարձավ Լա Լիգայի 31-րդ տուրի «Ատլետիկի» հետ խաղում, իսկ մադրիդցիները հաղթեցին 3-0 հաշվով: Միևնույն ժամանակ, Ալոնսոն նշել է, որ «Արքայական» ակումբի խաղը կախվածություն չունի Ռոնալդուից:

-Կրիշտիանուն շատ կարևոր է թիմի համար: Նա ցանկանում է մասնակցել բոլոր հանդիպումներին, խփում է վճռորոշ գոլեր ու առանցքային նշանակություն ունի «Ռեալի» համար: Սակայն, այդուհանդերձ, մեր թիմը կախվածություն չունի նրա խաղից,- ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում