Պերեսը բանակցում է ֆրանսիացի խաղացողի հետ, ում անունը չի հրապարակվում

Պերեսը բանակցում է ֆրանսիացի խաղացողի հետ, ում անունը չի հրապարակվում

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ է վարում մի ֆրանսիացի խաղացողի հոր ու գործակալի հետ, ում անունը չի հրապարակվում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Բանակցությունների համար «Արքայական» ակումբը իր անձնական ինքնաթիռն է ուղարկել իտալական Վերոնա քաղաք, որպեսզի խաղացողի հայրը ժամանի Մադրիդ:

Իսպանական ԶԼՄ-ները ենթադրում են, որ այս դեպքում խոսքը կարող է գնալ երկու խաղացողներից մեկի մասին: Առաջինը «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան է, ում մադրիդցիներին առաջարկել է նրա հայրենակից Ռաֆաել Վարանը: Իսկ երկրորդ հավանական թեկնածուն կարող է լինել «Միլանի» հարձակվող Մբայե Նյանգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում