Լյով. Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչը չեմ համարում իսպանական ու գերմանական ակումբների պայքար

Լյով. Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչը չեմ համարում իսպանական ու գերմանական ակումբների պայքար

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը վերլուծել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասնակիցներին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները;

Հիշեցնենք’ մրցաշարի այդ փուլում մրցելու են «Բավարիա» – «Բարսելոնա» ու «Բորուսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ» զույգերը:

-«Բարսելոնան» առանձնանում է նրանով, որ խաղացողների 80-90%-ը ակումբի դպրոցի սաներ են: «Ռեալը» հիմնականում խաղադրույք է կատարում աստղային ձեռքբերումների վրա: «Բավարիան» ու «Բորուսիան» նույնպես իրենց փիլիսոփայությամբ տարբերվում են իրարից: Այդ իսկ պատճառով էլ Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչը ես չեմ համարում գերմանական ու իսպանական ակումբների պայքար: Միմյանց հետ կմրցեն չորս մեծագույն թիմեր,- ասել է Լյովը;

Հետևեք մեզ նաև Telegram-ում