Ռոջերս. Սուարեսը սիրում է «Լիվերպուլը»
15/04/2013 14:38

Նմանատիպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Լուիս Սուարեսին համարում է թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը:
-Սուարեսը անհավանական ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր հատկանիշ ունի ու դա մարզումներին ամբողջությամբ նվիրվելն է; Նույնիսկ դեպի իր հավաքական երկարատև ուղևորություններից հետո նա հանգստի կարիք չի զգում: Նա սիրում է «Լիվերպուլը»:
Լուիսը ի ծնե հաղթող է, ինչպես և մեր ամբողջ թիմը: Վերջերս Ջերրարդը ասել էր, որ Սուարեսը համարվում է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ նա խաղացել է: Այս խոսքերը ևս մեկ անգամ հաստատում են Լուիսի տաղանդը,- ասել է Ռոջերսը:
Նշենք’ ուրուգվայցի հարձակվողը այս պահին գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը’ 32 խաղերից հետո իր ակտիվում ունենալով խփած 22 գնդակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում