Էրիքսենը չի մերժի «Ման. Սիթիի» կամ «ՊՍԺ»-ի առաջարկը

Էրիքսենը չի մերժի «Ման. Սիթիի» կամ «ՊՍԺ»-ի առաջարկը

«Այաքսի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը հերթական անգամ ընդգծել է, որ պատրաստ է տեղափոխվելու նոր մակարդակ:

-Եթե ես հնարավորություն ունենամ հանդես գալու այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» կամ «ՊՍԺ»-ն, ապա ես արդյոք ինչու պետք է հրաժարվեմ դրանցից:

Ինձ համար կարևոր է, որ ակումբում ինձ հարմարավետ զգամ: Եթե ես ունենամ մշտական խաղային պրակտիկա, ապա կարող եմ դառնալ ավելի ուժեղ ֆուտբոլիստ,- ասել է ֆուտբլիստը Algemeen Dagblad-ի հետ զրույցում:

Հիշեցնենք’ 21-ամյա խաղացողի գնման գլխավոր թեկնածուներն են հենց «Մանչեսթեր Սիթին» ու «ՊՍԺ»-ն, ինչպես նաև «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում