«Բարսելոնայում» Վալդեսին կարող է փոխարինել «Խետաֆեի» դարպասապահը
15/04/2013 15:17

Նմանատիպ
«Խետաֆեի» դարպասապահ Միգել Անխել Մոյան հայտնվել է «Բարսելոնայի» նշանառության տակ:
Կատալոնական ակումբը շարունակում է փոխարինող փնտրել Վիկտոր Վալդեսին, ով չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ ու այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի Իսպանիան, հաղորդում է El Confidencial-ը:
Ըստ 29-ամյա Մոյայի գործակալ Մանուել Գարսիա Կուլիոնայի խոսքերի, կատալոնացիները վաղուց են հետևում դարպասապահի ելույթներին: Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել նրան:
Տեղեկացվում է, որ «Խետաֆեն» չի ցանկանում բաժանվել իր ֆուտբոլիստից, բայց եթե «բլաուգրանասը» առաջարկի 6 մլն. եվրո, ապա ակումբի ղեկավարությունը կդիտարկի նրան վաճառելու հնարավորությունը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում