Գործակալ. Նեյմարի տեղափոխոխությունը վերջ կդնի Մեսսիից «Բարսելոնայի» կախվածությանը

Գործակալ. Նեյմարի տեղափոխոխությունը վերջ կդնի Մեսսիից «Բարսելոնայի» կախվածությանը

Անդրե Կյուրին, ով օգնում է «Բարսելոնային» Հարավային Ամերիկայում տրանսֆերներ կատարելու գործում ու մոտ է կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի հետ, խոսել է «Սանտոսի» հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին:

-«Բարսելոնան» հետաքրքրված է Նեյմարով: Նա առաջին ցուցակում է այն խաղացողների, որոնց նրանք ցանկանում են գնել: Երբ Նեյմարը որոշի հեռանալ «Սանտոսից», մենք պատրաստ կլինենք բանակցությունների:

Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք սպասել մինչև ԱԱ-2014-ի ավարտը: Բայց կարող ենք համաձայնության գալ արդեն ամռանը: Մեսսին, Չավին ու Ինյեստան արդեն սպասում են նրան: Նեյմարի տեղափոխությունը վերջ կդնի Մեսսիից «Բարսելոնայի» կախվածությանը,- ասել է Կյուրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում