Վան Բոմելը սկսել է նախապատրաստվել իր հրաժեշտի խաղին

Վան Բոմելը սկսել է նախապատրաստվել իր հրաժեշտի խաղին

«ՊՍՎ»-ի կիսապաշտպան Մարկ վան Բոմելը, ով ապրիլի 22-ին կդառնա 36 տարեկան, սկսել է իր հրաժեշտի խաղի նախապատրաստությունը, սակայն առայժմ հայտնի չէ հանդիպման կայանալու ամսաթիվը: Այս մասին երկուշաբթի հայտնել է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը:

-Վան Բոմելն ու նրա գործակալը զբաղված են ֆուտբոլիստներին հրաժեշտի խաղին հրավիրելով, բայց դա ամենևին չի նշանակում, որ նա արդեն ընդունել է կարիերան ավարտելու որոշումը,- նշել են «ՊՍՎ»-ի մամուլի ծառայությունից:

Միևնույն ժամանակ, ըստ հոլանդական ԶԼՄ-ների, Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խաղակոշիկները մեխից կկախի արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում