Գործակալ. Վան Բույտենը չի ցանկանում լքել «Բավարիան»
15/04/2013 15:53

Նմանատիպ
Ըստ «Բավարիայի» պաշտպան Դանիել վան Բույտենի գործակալի խոսքերի’ խաղացողը շոյված է այլ ակումբների առաջարկներից, սակայն չի ցանկանում լքել մյունխենյան թիմը:
35-ամյա բելգիացու պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
-Վան Բույտենը հիանալի խաղացող է, ինչի համար էլ նրանով հետաքրքրված են շատ ակումբներ: Ես կարող եմ հաստատել, որ Դանիելը առաջարկներ ունի Ֆրանսիայից ու Իտալիայից: Միևնույն ժամանակ, նրա առաջնային նպատակը «Բավարիայում» մնալն է,- ասել է Քրիստոֆ Էնրոտեյը Calciomercato.it-ի հետ զրույցում:
Հիշեցնենք’ վետերանը այս մրցաշրջանում մյունխենցիների կազմում մասնակցել է միայն ինը հանդիպման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում