Պիկե. Մենք չենք վախենում «Բավարիայից»

Պիկե. Մենք չենք վախենում «Բավարիայից»

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայի» հետ դիմակայությանը:

-«Բավարիայի» հետ հանդիպումները հաստատ դուր կգան ֆուտբոլասերներին: Մյունխենցիները նման են մեզ. սիրում են գրոհել, գոլեր խփել, ուրախացնել հանդիսատեսին: Բացի այդ, այս թիմը հիանալի մարզավիճակում է, այնպես որ մեզ անզիջում դիմակայություն է սպասվում: Մենք չենք վախենում «Բավարիայից», ընդհակառակը, ցանկանում ենք գերազանց խաղ ցուցադրել: Ամեն ինչ տալու ենք հաղթանակի համար,- ասել է Պիկեն Sport.es-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում