Այսօր Հիլսբորոյի ողբերգության օրն է (տեսանյութ)

Այսօր Հիլսբորոյի ողբերգության օրն է (տեսանյութ)

1989թ. այս օրը Շեֆֆիլդում Անգլիայի առաջնության կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» խաղն էր: Ողբերգականորեն, երկրպագուներից շատերն այլևս տուն չվերադարձան: 

Խաղը սկսելուց առաջ անվտանգության աշխատող Դեվիդ Դակենֆիլդը հարցնում է.

-Բոլո՞րն ունեն տոմս:

Տեսնելով, որ քչերն են առանց տոմսերի ներխուժել մարզադաշտ` ոստիկանը հրամայում է բացել դռները և հերթի մեջ սպասող երկրպագուներին թույլ տալ ներս մտնել: Արդյունքում տրիբունաներն այնքան են լցվում, որ մարդիկ սկսում են շնչահեղձ լինել:  6-րդ րոպեին խաղը կանգնեցնում են. ոստիկաններին թվում է, թե երկրպագուները դաշտ են ներխուժել անկարգություններ անելու համար: Նրանք միջոցներ են ձեռնարկում նրանց պատժելու ,և ոստիկանների սխալի պատճառով զոհերի թիվը շատանում է:  

Արդյունքում  93 մարդ մահանում է հենց դաշտում: Եվս երկուսը մահանում են մի քանի օր անց, իսկ չորս տարի անց կոմայի մեջ գտնվող երկրպագուներից մեկը նույնպես մահանում է:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում