Sports.ru-ին մեղադրել են ռուսական ֆուտբոլի վարկաբեկման մեջ

Sports.ru-ին մեղադրել են ռուսական ֆուտբոլի վարկաբեկման մեջ

Ռուսական ֆուտբոլային ակումբներ «Կրիլյա Սովետովն» ու «Կրասնոդարը» մեղադրել են ռուսական սպորտային կայք Sports.ru-ին ռուսական ֆուտբոլի վարկաբեկման մեջ: Մեղադրանքը հնչել է կայքում տեղ գտած հոդվածից հետո, որում արտահայտվել է այն միտքը, թե այս երկու ակումբների միջև կայացած խաղը նախորոք համաձայնեցված է եղել:

Բլոգեր Դիմիտրովիչը Twitter-ի իր էջում գրել է ,որ չի վախենում դատական հայցից: Նա խոստացել է «Կրասնոդարի» մասին տեղեկություններ ներկայացնել: Բլոգերը պնդում է, որ Կրասնոդարի շրջանում «ֆուտբոլային խմբակ» կա, որն ազդում է ակումբի խաղերի արդյունքների վրա: Դիմիտրեվիչի խոսքերով ակումբի մի շարք խաղացողներ դիմել են այդ խմբակին` մեծ գումարներ դիմաց խաղալու համար:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում