Sports.ru-ին մեղադրել են ռուսական ֆուտբոլի վարկաբեկման մեջ
15/04/2013 18:00

Նմանատիպ
Ռուսական ֆուտբոլային ակումբներ «Կրիլյա Սովետովն» ու «Կրասնոդարը» մեղադրել են ռուսական սպորտային կայք Sports.ru-ին ռուսական ֆուտբոլի վարկաբեկման մեջ: Մեղադրանքը հնչել է կայքում տեղ գտած հոդվածից հետո, որում արտահայտվել է այն միտքը, թե այս երկու ակումբների միջև կայացած խաղը նախորոք համաձայնեցված է եղել:
Բլոգեր Դիմիտրովիչը Twitter-ի իր էջում գրել է ,որ չի վախենում դատական հայցից: Նա խոստացել է «Կրասնոդարի» մասին տեղեկություններ ներկայացնել: Բլոգերը պնդում է, որ Կրասնոդարի շրջանում «ֆուտբոլային խմբակ» կա, որն ազդում է ակումբի խաղերի արդյունքների վրա: Դիմիտրեվիչի խոսքերով ակումբի մի շարք խաղացողներ դիմել են այդ խմբակին` մեծ գումարներ դիմաց խաղալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում