5 մարմնամարզիկ Հայաստանը կներկայացնի Եվրոպայում
15/04/2013 20:00

Նմանատիպ
Ապրիլի 17 -21 –ը Մոսկվայում կանցկացվի սպորտային մարմնամարզության Եվրոպայի հերթական առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի հինգ պատվիրակներ: Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը հանդես կգան բազմամարտում, Եվրոպայի կրկնակի մրցանակակիր Հարություն Մերդինյանը’ նժույգ թափերում, իսկ Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը իրենց ունակությունները կդրսևորեն «օղակներ» մրցաձևում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը հայտավորված են մրցավարական հանձնաժողովում, իսկ բազամփորձ Աշոտ Գասպարյանը և նրա երիտասարդ գործընկեր Արտյոմ Ավետյանը հանդես կգան հավաքականի մարզչի դերում: Ի դեպ, կլիմայավաժեցման նպատակով մեր թիմը Մոսկվա է մեկնել մեկնարկից չորս օր շուտ:
Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում