-3.9 C
Yerevan

Մամուլն այսօր. Ինչու՞ էր վարչապետն այցելել Արմավիր և ո՞վ է բերանբաց քաղաքական դաշտում

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Ընտրություններ.

«168 ժամ» թերթը գրում է, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` կուսակցությունների նախընտրական համամասնական ցուցակում 1-ին տեղը չհաշված` հաջորդ յուրաքանչյուր 5-րդ տեղում պետք է լինեն կանայք: Այսինքն` առաջին կնոջը բաժին է հասնում 6-րդ հորիզոնականը: Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում այդ 6-րդ տեղի համար, որին հավակնում են Հերմինե Նաղդալյանը, ով ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահն է, պատգամավոր Կարինե Աճեմյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Թերթի հարցին ի պատասխան` ով է լինելու իրենց կուսակցության առաջին կինը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Համամասնական ցուցակի և դրա հետ կապված հարցերը կուսակցությունում դեռ չեն քննարկվել»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՕԵԿ երկու փոխնախագահների` Մհեր Շագհելդյանի և Հեղինե Բիշարյանի միջև լուրջ հակասություններ կան` կապված հիմնականում համամասնական ընտրացուցակի հետ: Օրերս պարզվեց, որ Բիշարյանի և Շահգելդյանի միջև հակամարտությունն ավարտվեց հօգուտ Բիշարյանի. Շահգելդյանը չընդգրկվեց կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում: ՕԵԿ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերում կլինեն Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանն ու Արմեն Երիցյանը: Տարօրինակն այն է, որ Մհեր Շահգելդյանն ՕԵԿ շարքերում է եղել այդ կուսակցության ստեղծման առաջին իսկ օրվանից, իսկ Արմեն Երիցյանն այդտեղ մտավ միայն նախարար նշանակվելուց մեկ օր առաջ:

«Հայկական ժամանակ»-ը հաղորդում է, որ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն, երեկ հաստատել է, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն) 7 դժվարացել է ասել, թե ԲՀԿ ցուցակի որ տեղուm կլինի:

Թերթի թղթակցի հարցին` արդեն պարզ է, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, կարո՞ղ եք ասել` ԲՀԿ ցուցակում ինչ տեղ կզբաղեցնեք, Գևորգյանը պատասխանել է. «ԲՀԿ ցուցակում ես չեմ որոշողը, կա քաղխորհուրդ, կա քաղաքական առաջնորդ, ընդհանուր որոշում կկայացնի ցուցակի համար, այն ժամանակ բոլորին պարզ կլինի»: Իսկ երբ թղթակիցը հարցրել Էէ` բայց հաշվի առնելով, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, գոնե ԲՀԿ ցուցակի աոաջին տասնյակում կլինե՞ք, Գևորգյանն ասել է. «Չեմ կարծում, որ մեծամասնականով չառաջադրվողներն առաջին տասնյակն են զբաղեցնում»:

«Հրապարակ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, անսպասելի որոշում է կայացրել: Նա որոշել է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով չառաջադրել Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում, որտեղից, ըստ լուրերի, կրկին առաջադրվելու է Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանը` Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը: Ավելին` նա նույնիսկ հրաժարվում է ՕԵԿ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնելուց: Երեկ թերթը զրուցել է Արայիկ Հայրապետյանի հետ, որն էլ իր որոշումը պարզաբանել է հետևյալ կերպ.

«Այո, ես որոշել եմ ընդհանրապես քաղաքականությամբ չզբաղվել, որովհետև իրականում ես տեսա, որ նախագահը (Սերժ Սարգսյանը) ճիշտ էր ասում, որ բիզնեսմենները թող զբաղվեն բիզնեսներով: 1.5 տարի է` քաղաքական ելևէջների մեջ ես հասկացա, որ ես ունեմ բիզնեսմենի հոգեբանություն: Եվ հիմա հրաժարվում եմ թե մեծամասնական, թե համամասնական առաջադրումից, որովհետև ես համ մեծամասնականում կայի, համ էլ համամասնականի շատ լավ տեղում: Հիմա ես հրաժարվում եմ:

Հարցին, թե գուցե իրեն հասկացրել են, որ չի անցնելու, քանի որ թիվ 9-ում պետք է անցնի Բեգլարյանի ընկերը, Հայրապետյանն արձագանքել է. «Բացարձակ, Բեգլարյան Գագիկն իմ ընկերն է, ես իր հետ չեմ էլ զրուցել էդ թեմայով, երկրորդը. Ես էսօր էլ եմ կարծում, որ իմ շանսը շատ մեծ է»:

 Անդրադարձ վարչապետի և նախագահի առօրյային.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Աարգսյանն օրերս ուշագրավ նվեր է արել Աժ մի խումբ պատգամավորների: Թերթի ադբյուրների փոխանցմամբ` խորհրդարանականներին գրքեր է ուղարկել` «Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանից» մակագրությամբ: Ըստ թերթի աղբյուրների` վարչապետն այդպես է վարվել, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը`փետրվարի 19-ը, Հայաստանում հռչակված է գիրք նվիրելու օր: Տ.Սարգսյանի նվիրած գրքերը հոգեբանության և փիլիսոփայության ոլորտից են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դրանք ձեղք են բերվել Հանրապետության հրապարակում գտնվող «Նոյյան տապան» գրախանութից: Սակայն ոչ բոլոր պատգամավորներին է բախտ վիճակվել նման նվեր ստանալ. Տ.Սարգսյանը գրքերը հիմնականում ուղարկել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին: Թերևս հասկանալի է, որ հայերեն վատ իմացող ՀՀԿ-ականներին դժվար թե հետաքրքրեր վարչապետի նվիրած գիրքը: «Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք է. գրքի վերջում մատիտով գրված է գրքի արժեքը, և նվիրելիս Տիգրան Սարգսյանը հարկ չի համարել այն ջնջել կամ ջնջել տալ: Այդ գրքերի արժեքը տատանվել է 6-7 հազար դրամի սահմաններում»,-նկատել է թերթը:

«Երկիր» օրաթերթը գրում է, որ Հայաստանի քաղաքացիների համար այդպես էլ պարզ չեղավ, որպես ինչ էր Տիգրան Սարգսյանն այցելել Արմավիր: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նա հանդիպել է մարզի հանրապետական ակտիվիստների հետ: Այս հաստատման օգտին է խոսում նաև այն հանգամանքը որ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հրանուշ Հակոբյանը, և խորհրդակցության դահլիճում կախված էր ՀՀԿ զինանշանը: Բայց եթե դա այդպես է, ինչու է այցը կայացել աշխատանքային օրվա ընթացքում, և ինչու էր հանդիպմանը ներկա, նույնիսկ նախագահությունում նստած Արմավիրի, կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվությամբ, առայժմ անկուսակցական մարզպետը:

Այլ տարբերակ, սա կառավարության ղեկավարի այցն էր Արմավիրի մարզ: Այս դեպքում առաջանում է հակառակ հարցադրումը` ինչո՞ւ էր նրան ուղեկցում ոչ թե, ասենք, գյուղատնտեսության նախարարը, այլ Սփյուռքի նախարարը: Ինչքան մեզ հայտնի է, Արմավիրի մարզը դեռ ՀՀ մաս է կազմում, չնայած, կառավարության ջանքերով, նրա բնակչության մի զգալի մասն արդեն Սփյուռքում է: Այս դեպքում հասկանալի չէ նաև ՀՀԿ զինանշանի ներքո հանդիպման անցկացումը: Չէ, փաստորեն, սա էլ չէր: Վերջին տարբերակը, որի մասին մտածել է թերթը` սա նախընտրական հանդիպում էր, և այդ հանդիպմանը Տիգրան Սարգսյանը ներկայացել էր որպես ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու: Այս տարբերակի օգտին է խոսում նաև այն, որ հանդիպման վերջում վարչապետը քաղաքացիներին է դիմել` ակնկալելով իրեն ուղղված հարցեր ու առաջարկներ`ՀՀԿ նախընտրական ծրագրում ներառելու համար: Հանդիպմանն էլ ներկա էին անկուսակցական քաղաքացիներ, մասնավորապես տիկին Ջուլիկը, որն էլ հենց տեղի տալով վարչապետի ցանկությանը` հարցով դիմեց նրան: Բայց այս դեպքում ինչու է թեկնածու Տիգրան Սարգսյանն առաջարկել տիկին Ջուլիկին խնդիրը փոխանցել վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականին: Բացի այդ`չէ՞ որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, և դրա մասին վարչապետը պետք է որ տեղյակ լիներ:

Մի խոսքով, խառն է մեր վարչապետը, խառն է: Ինքը խառն է, հերիք չէ, մեզ էլ է խառնել:

Իսկ «Հրապարակ»-ը հայտնում է, որ մի քանի օր առաջ, հանդիպելով քաղաքական գործիչների մեծ խմբի հետ, Սերժ Սարգսյանը շատ խիստ նախատել է նրանց` բերանբացության համար: Ասել է, թե ամոթ է, որ ինչ-որ հարցեր են քննարկում, իսկ հաջորդ օրը բացում են թերթերը և տեսնում են, որ ողջ խոսակցության մանրամասները փոխանցվել են լրագրողներին: Նա նկատել է, որ դժվար չէ պարզել, թե ովքեր են արտահոսքի հեղինակները: Ներկաներից ոմանք փսփսացել են, որ ամենից շատ ինֆորմացիա դուրս է գալիս հենց նախագահականից, և Սերժ Սարգսյանը լավ կլինի իր աշխատակագմի ներսում փնտրի ինֆորմացիայի արտահոսքով զբաղվողներին:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Երևան ջուր» («ԵՋ») ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Երևանի սպառողների հաճար խմելու ջրի սակագինը ճշգրտելու հայտ: Ըստ հայտի` ջուրը թանկանալու է մոտ երկու դրամով:

Ներկայումս Երևանում խմելու ջրի մեկ խորանարդ մետրի սակագինը (ներառյալ ջրահեռացումը) 174 դրամ 6 լումա Է: «ԵՋ»-ն առաջարկում է բարձրացնել մինչև 175 դրամ 8 լումա: Թերթը նկատում է, որ «ԵՋ»-ն ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրով` 2009 թվականից սկսած ջրամատակարարման սակագինը պետք է սկսեր նվազել:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում դեռ չեն ավարտվել: Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է` դրան հետևեն նաև ձերբակալություններ: ՀՀ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 10 միլիարդ դրամով կտուգանվի: Այս հեռանկարը ՀԷՑ-ի համար կարծես անակնկալ չէ: Այստեղ մոտավորապես հենց այդքան տուգանքի են սպասում, թեև լուրը պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Թերթը հիշեցնում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից ՀԷՑ-ում ստուգումներ սկսվեցին, որի ընթացքում ընկերության մասնաճյուղերում խուզարկվեցին գրասենյակները, առգրավվեցին համակարգիչները, և հարուցվեց քրեական գործ:

«Հայացքի» հետ զրույցում Մաշտոցի պողոտայում մի քանի ժամով հացադուլ հայտարարած Բայանդուր Պողոսյանը հաստատել է լուրերն այն մասին, որ ինքը սատանիստ է: «Այո, ես սատանիստ եմ, աստծո գոյությունը չեմ ճանաչում, բայց սատանայապաշտ չեմ, եւ հետո` դա ի՞նչ կապ ունի»: Ապա թերթը նկատում է, որ այս օրերի ընթացքում այգու պաշտպանությանը միացել են սատանիստը, կոմունիստը (ՀՀԿ կենտկոմի քարտուղար Ռ. Թովմասյան), «Կյանքի խոսք»-ի հետեւորդ երգիչ Արսենը ու մեր սիրելի քահանան:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...