Ժիրու. Մենք երբեք չենք հանձնվում

Ժիրու. Մենք երբեք չենք հանձնվում

«Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուն Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է իր թիմի վերջին հաղթանակից: Հիշեցնենք, որ «Նորվիչի» հետ խաղում «զինագործներին» խաղավարտից 5 րոպե առաջ հաջողվեց 3 գոլ խփել և հաղթանակ տոնել:

-Մենք երբեք չենք հանձվում: Միշտ խաղում ենք մինչև հանդիպման ավարտը: Դա մեր որակներից մեկն է: Այո, բախտը մեր կողմից էր, սակայն այն չէր գա, եթե մենք ծալեինք ձեռքներս ու ոչինչ չանեինք: 

Գիտենք` առաջիկա խաղերում դժվար կլինի հաղթանակ տոնել: Այնպես որ, պետք է կենտրոնացված առաջ ընթանանք` փորձելով հավաքել առավելագույն միավորներ,-ասել է Ժիրուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում