Պրանդելի. Երբ չկա փող, պետք է ունենալ տարբեր գաղափարներ

Պրանդելի. Երբ չկա փող, պետք է ունենալ տարբեր գաղափարներ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին համոզված է, որ ֆինանսական դժվարություններն Ա Սերիայի ակումբների համար եվրոգավաթներին մասնակցելու դեպքում դժվարություններ չպետք է առաջացնեն:

Նշենք, որ Իտալիայի առաջնության վերջին թիմերը դուրս մնացին քառորդ եզրափակչից. «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի, իսկ «Լացիոն»` Եվրոպա լիգայի:

-Անհրաժեշտ է տքնաջան աշխատել: Երբ դու չունես փող, պետք է ունենաս տարբեր գաղափարներ: Արդյունքները ցույց են տալիս, որ մենք պետք է շարունակենք աշխատել և աշխատել,-Պրանդելիի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:

Հավելենք` իտալական ակումբները դուրս չեն եկել եվրոպական մրցաշարերի եզրափակիչ 2010 թվականից ի վեր, երբ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ինտերը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում