Բրիտանական մամուլ. Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխարինել Ֆրենկ Լեմպարդին

Բրիտանական մամուլ. Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխարինել Ֆրենկ Լեմպարդին

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` այլ ակումբ տեղափոխության մասին լուրերը չվրիպեցին նաև բրիտանական bleacherreport.com-ի լրագրողների ուշադրությունից:

Կայքը գրում է,  որ այս ամռանը Լեմպարդը կլքի «Չելսին», իսկ  նրան կարող է փոխարինել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հրապարակման հեղինակ Ջո Կրիշնան Մխիթարյանին համարում է յուրահատուկ ֆուտբոլիստ, ով աստիճանաբար վերելք է ապրում համաշխարհային ֆուտբոլում:

«Մխիթարյանն այս մրցաշրջանում հիասքանչ խաղ է ցուցադրել Ուկրաինայի առաջնությունում: Բացի այդ Չեմպիոնների լիգայի «Չելսի»- «Շախտյոր» հանդիպումից հետո նա իր խաղով գրավեց մրցակցի, «Լիվերպուլի», «Միլանի», «Բարսելոնայի» ուշադրությունը»,-մեջբերված է bleacherreport.com-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում