«Յուվենտուսը» Հռոմում հաղթեց «Լացիոյին»` 0:2 (տեսանյութ)

«Յուվենտուսը» Հռոմում հաղթեց «Լացիոյին»` 0:2 (տեսանյութ)

Ավարտվեց Իտալիայի առաջնության 32-րդ տուրի վերջին հանդիպումը: Մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր 6-րդ հորիզոնականում ընթացող «Լացիոյին»:

Հանդիպման հաշիվը ձևակերպվեց առաջին խաղակեսում Արտուրո Վիդալի խփած գոլերի շնորհիվ: Վիդալը նախ 8-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը, ապա 20 րոպե անց գոլի հեղինակ դարձավ խաղային իրավիճակից: 

Այս տուրից հետո թուրինյան ակումբը 74 միավորով շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լացիոն» 51 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում:


Հետևեք մեզ նաև Telegram-ում