«Բավարիան» պայքարում է «Այաքսի» երիտասարդ հարձակվողի համար

«Բավարիան» պայքարում է «Այաքսի» երիտասարդ հարձակվողի համար

«Այաքսի» 18-ամյա հարձակվող Վիկտոր Ֆիշերը հայտնվել է «Բավարիայի» նշանառության տակ:

Գերմանական ակումբի սկաուտները ֆուտբոլիստի խաղին հետևել են «ՊՍՎ»-ի հետ հանդիպման ժամանակ (3:2) ու տեսել են երիտասարդ դանիացու վստահ խաղը: Իր վրա մյունխենյան ակումբի ուշադրությունը նա հրավիրել էր դեռ անցյալ տարի’ հաջող ելույթներ ունենալով երիտասարդական Չեմպիոնների լիգայում:

Սակայն, «Բավարիայի» ուշադրությունը գրավելը չի նշանակում, որ ամռանը կայանալու է այդ տրանսֆերը: Ֆիշերը հոլանդական ակումբի հետ պայմանագրով կապված է մինչև 2017 թվականը:

Այս մրցաշրջանում խաղացողը դաշտ է դուրս եկել 20 անգամ’ խփելով 8 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում