Բ.Սահակյան. Աբխազիայի նախագահի դեմ հրեշավոր հանցագործությունն իրականացնողներն արժանի են ամենախիստ պատժի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ փետրվարի 22-ին իրականացված ահաբեկչությունը, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնից: Times.am-ը ներկայացնում է հեռագրի բովանդակությունն ամբողջությամբ.

«Հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի,

Խորապես վրդովված եմ Ձեր` Աբխազիայի Հանրապետության նախագահի դեմ կատարված մահափորձի մասին լուրից:

Այդ հրեշավոր հանցագործությունն իրականացնողները, որն ըստ էության հանդիսանում է ոտնձգություն  Աբխազիայի Հանրապետության պետականության դեմ եւ ուղղված է հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը, արժանի են ամենախիստ պատժի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները վճռականորեն դատապարտում են այդ աղաղակող ահաբեկչական գործողությունը եւ համերաշխություն ու աջակցություն հայտնում Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ժողովրդին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում