Բուֆֆոն. «Յուվենտուսը» մեծ քայլ կատարեց Սկուդետտոյի ճանապարհին
16/04/2013 13:36

Նմանատիպ
«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած իր թիմի հաղթանակը: Այս երեք միավորի շնորհիվ թուրինցիներն այժմ հետապնդող «Նապոլիից» առաջ են անցել 11 միավորով:
-«Յուվենտուսը» մեծ քայլ կատարեց Սկուդետտոյի ճանապարհին, սակայն այն դեռ չի հաղթել: Հիմա մենք չենք ցանկանում խոսել Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսի մասին: Մեզ դրա համար դեռ յոթ միավոր է պետք վաստակել մնացած հանդիպումներում,- ասել է իտալացին իտալական ԶԼՄ-ների հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում