Նասրի. Վնասվածքները խանգարեցին ինձ, բայց այժմ լավ մարզավիճակում եմ

Նասրի. Վնասվածքները խանգարեցին ինձ, բայց այժմ լավ մարզավիճակում եմ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին նշել է, որ հաղթահարել է դժվարություններն ու այժմ լավ մարզավիճակում է գտնվում:

Հիշեցնենք’ նախորդ ամսում «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշել էր, որ դժգոհ է ֆրանսիացու խաղից, քանի որ վերջինս լիովին չի օգտագործում իր տաղանդը: Սակայն այժմ Նասրին հիանալի մարզավիճակ է հավաքել, ինչի ապացույցն էր Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ «Չելսիի» հետ խաղում խփած գնդակը:

-Այժմ ես, իրոք, ավելի լավ խաղ եմ ցուցադրում: Ես վստահություն եմ զգում: Կցանկանայի այսպես խաղալ մրցաշրջանի մեկնարկից, բայց ես մի քանի վնասվածքներ ստացա, որոնք խանգարեցին ինձ: Ցանկանում եմ ողջ ուժերով օգնել թիմին պայքարել առաջնությունում, ինչպես նաև հաղթել Անգլիայի գավաթում: Սա ճիշտ ժամանակն է,- ասել է Նասրին Sky Sports-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում