Կան. Հայնկեսը առանց Գվարդիոլայի էլ լավ կնախապատրաստի «Բավարիային»

Կան. Հայնկեսը առանց Գվարդիոլայի էլ լավ կնախապատրաստի «Բավարիային»

«Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը կարծում է, որ գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը չունի Պեպ Գվարդիոլայի խորհուրդների կարիքը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ դիմակայությանը նախապատրաստվելու համար, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք’ հենց կատալան մասնագետն է հաջորդ մրցաշրջանից գլխավորելու մյունխենյան ակումբը:

-Իհարկե, Գվարդիոլան բոլորից լավ գիտի «Բարսելոնան»: Նա գիտի Մեսսիի, Չավիի, Ինիեստայի ու ողջ թիմի խաղի առանձնահատկությունները: Ներկայիս «Բարսելոնան» հենց Պեպի աշխատանքի արդյունքն է: Ու նրա խորհուրդները հետաքրքիր կլինեին: Սակայն ես չեմ կասկածում, որ Հայնկեսը իր հսկայական փորձի շնորհիվ կկարողանա թիմին լավ նախապատրաստել այդ հանդիպումներին,- ասել է Կանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում