Ռումենիգե. Պատրաստվում ենք պահպանել Մանջուկիչին

Ռումենիգե. Պատրաստվում ենք պահպանել Մանջուկիչին

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ առաջիկա ամառային միջմրցաշրջանի ժամանակ իր ակումբի նպատակներից մեկը լինելու է հարձակվող Մարիո Մանջուկիչին թիմում պահելը:

-Մենք երկու հիանալի փոխարինողներ ունենք Մանջուկիչի համար, սակայն այն, որ նա մնա թիմում, առաջնային նպատակ է մեզ համար: Նա ցույց տվեց, որ իր հատկանիշների շնորհիվ կարող է շատ օգնել մեր թիմին,- ասել է Ռումենիգեն Kicker-ի հետ զրույցում:

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում խորվաթ հարձակվողը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում ու դարձել 15 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում