«Ռեալը» նշանառության տակ է առել «Սևիլյայի» կիսապաշտպանին

«Ռեալը» նշանառության տակ է առել «Սևիլյայի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը ցանկանում է թիմի կազմը ուժեղացնել «Սևիլյայի» կիսապաշտպան Ժոֆրեա Կոնդոգբիայի օգնությամբ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանի ավարտից հետո չի պատրաստվում շարունակել կարիերան անդալուզյան թիմի կազմում, ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ նա անհրաժեշտության դեպքում կիսապաշտպանությունում կարող է լավ փոխարինող լինել Չավի Ալոնսոյին:

«Արքայական» ակումբում կարծում են, որ Կոնդոգբիայի տրանսֆերը կարժենա մոտ 20 մլն. եվրո: Պետք է ընդգծել, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մաչեսթեր Յունայթեդը», «Սիթին», «Չելսին», «Արսենալը», «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը» ու Դորտմունդի «Բորուսիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում