Գործակալ. Վալդեսը պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ ու ոչինչ դեռ հայտնի չէ

Գործակալ. Վալդեսը պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ ու ոչինչ դեռ հայտնի չէ

«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի գործակալ Հինես Կարվահալը ոչ միանշանակ է խոսել իր հաճախորդի ապագայի մասին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Կատալոնական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հուսով են, որ դարպասապահը չի հեռանա թիմից, սակայն անձամբ ֆուտբոլիստ է նշել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել ֆուտբոլային այլ առաջնությունում:

-Վալդեսը գործող պայմանագիր ունի ակումբի հետ: Այս պահին մեզ հայտնի չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Մենք չենք ցանկանում խոսել խաղացողի ու ակումբի նկատմամբ հարգանքից ելնելով: Վալդեսը, իհարկե, շատ լավ դարպասապահ է,- ասել է գործակալը:

Հիշեցնենք’ Վալդեսի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2014 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում