«Բորուսիա» – «Ռեալ» խաղի բոլոր տոմսերը վաճառված են

«Բորուսիա» – «Ռեալ» խաղի բոլոր տոմսերը վաճառված են

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բորուսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ» առաջին մրցավեճի բոլոր տոմսերը արդեն վաճառվել են, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Այս մասին հայտնել են գերմանական ակումբից: Տոմսերի գները տատանվել են 45-175 եվրոյի շուրջը: Նշենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչի «Մալագայի» հետ պատասխան հանդիպման տոմսերի արժեքը գնահատվել էր 18-ից մինչև 80 եվրո:

Հիշեցնենք’ «Բավարիայի» ու «Բարսելոնայի» միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը նույնպես կկայանա Գերմանիայում, բայց այս դեպքում’ Մյունխենում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում