Կրեսպո. Վայելում էի Մեսսիի խաղը, երբ նա դեռ այդքան էլ հայտնի չէր

Կրեսպո. Վայելում էի Մեսսիի խաղը, երբ նա դեռ այդքան էլ հայտնի չէր

Արգենտինայի հավաքականի նախկին հայտնի հարձակվող Էռնան Կրեսպոն նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տաղանդը նկատել է դեռ ամենասկզբից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ արգենտինացի խաղացողի նորամուտը կատալոնական թիմի կազմում կայացել է այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդի օրոք:

-Ես հնարավորություն եմ ունեցել վայելելու Մեսսիի խաղը այն ժամանակ, երբ նա դեռ այդքան էլ հայտնի չէր: Նա դեռ չէր համարվում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր: Դեռ այն ժամանակ անզեն աչքով երևում էր, որ նա համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղն է: Իհարկե, Մեսսիի մարզիչը լինելը մեծ ուրախություն է,- ասել է Կրեսպոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում