Նեյմար. Ես հետաքրքրված չեմ «Բարսելոնա» տեղափոխությամբ

Նեյմար. Ես հետաքրքրված չեմ «Բարսելոնա» տեղափոխությամբ

«Սանտոսի» հարձակվող Նեյմարը հերթական անգամ ցանկություն է հայտնել շարունակել իր մրցելույթները հայրենիքում: Հիշեցնենք’ վերջերս նրա անունը շատ հաճախ են կապում «Բարսելոնայի» հետ:

-Ես հետաքրքրված չեմ «Բարսելոնա» տեղափոխությամբ: Այո, այն մեծ ակումբ է, սակայն ես ինձ լավ եմ զգում «Սանտոսում»: Չեմ ցանկանում որևէ այլ տեղ հեռանալ: Լիովին կենտրոնացած եմ հայրենիքում ելույթներիս վրա, այդ պատճառով էլ ինձ դեռ պետք չէ տեղափոխվել Եվրոպա,- ասել է Նեյմարը բրազիլական ԶԼՄ-ների հետ զրույցում:

«Սանտոսի» կազմում նա գոլի հեղինակ է դառնում միջինը յուրաքանչյուր երկրորդ խաղում: Բրազիլիայի հավաքականի կազմում հարձակվողը արդեն հասցրել է անցկացնել երեք տասնյակից ավել խաղեր, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ: Հաշվի առնելով, որ նա ընդամենը 21 տարեկան է, կարելի է խոսել մեծ տաղանդ ունեցող խաղացողի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում