Դավիդ Լուիս. Եվրոպա լիգայում հաղթանակը «Չելսիի» համար հաջողություն կլինի
16/04/2013 15:42
Նմանատիպ
«Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը նշել է, որ իր թիմի համար եվրոգավաթային այս մրցաշրջանը նույնքան կարևոր նշանակություն ունի, որքան նախորդը, երբ նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան: Այժմ լոնդոնցիները արդեն հասել են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
-Իհարկե, Եվրոպա լիգայում հաղթանակը հաջողություն կլինի «Չելսիի» համար, եթե դրա հետ մեկտեղ կարողանանք ձեռք բերել նաև Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: Եվրոպական մի քանի թոփ-ակումբներ այս մրցաշրջանում առանց մրցանակների են մնացել, ինչի համար էլ, իհարկե, Եվրոպա լիգայի հաղթողի տիտղոսը նվաճելը հաճելի կլինի,- ասել է Լուիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում