Բեքհեմը իր աշխատավարձի մի մասը կփոխանցի մանկական հիվանդանոցին

Բեքհեմը իր աշխատավարձի մի մասը կփոխանցի մանկական հիվանդանոցին

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը բարեգործական երկու ուղղություն է ընտրել, որոնց ուղարկելու է փարիզյան ակումբում վաստակած գումարը:

Գումարի կեսը, որը անգլիացին վաստակել է փետրվարին ու դրան հաջորդող ամիսներին, կտրամադրվի Նեկկեր-Անֆալի մանկական հիվանդանոցին, որը մասնագիտացած է հազվագյուտ ու ծանր հիվանդությունների բուժման մեջ:

Երկրորդ կազմակերպությունը, որին Բեքհեմը որոշել է ուղարկել գումարի մյուս մասը, դեռ հայտնի չէ: Չի բացառվում, որ այդ գումարը նա փոխանցի ևս մի քանի կազմակերպությունների:

Հիշեցնենք’ Բեքսը իր’ փարիզյան ակումբում աշխատած ողջ գումարը բարեգործական նպատակներով ծախսելու մասին հայտնել էր դեռ այն ժամանակ, երբ նոր էր պայմանագիր կնքում ակումբի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում