Վենգերը դեռ չի հասկանում` ի՞նչ մարզավիճակում է Ուիլշերը

Վենգերը դեռ չի հասկանում` ի՞նչ մարզավիճակում է Ուիլշերը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է  «Նորվիչի» հետ խաղում վնասվածքից նոր ապաքինված Ջեկ Ուիլշերին խաղադաշտ դուրս բերելու որոշումը:

-Ես մի փոքր շտապեցի` Ջեքին խաղադաշտ դուրս բերելով: Նա ամբողջովին պատրաստ չէր: Կխորհրդակցեմ բժշկական անձնակազմի հետ և հաշվի կառնեմ սեփական փորձս` հասկանալու համար ի՞նչ մարզավիճակում է Ջեքը:

Ես նրան մարզում եմ 16 տարեկանից, ուստի գիտեմ` ինչպես է Ուիլշերի օրգանիզմն արձագանքում տարատեսակ ծանրաբեռնվածությանը,-ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում