«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Ռիբերիին, Նասրիին և Կաբային

«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Ռիբերիին, Նասրիին և Կաբային

«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն ցանկություն է հայտնել թիմն ուժեղացնել ֆրանսիացի ֆուտբոլիստներով: 

-Ֆուտբոլը փոխվել է, այդ իսկ պատճառով էլ Ազարի և Ժիրուի նման տղաները լքում են Ֆրանսիայի առաջնությունը: Սակայն ես մտահաղացում ունեմ ետ բերելու ֆրանսիացի ֆուտբոլիստներին:

Խոսքը Բենզեմայի մասին չէ. ես նկատի ունեմ Ռիբերիին, Նասրիին և Կաբային: Թեպետ չգիտեմ` որքանով է սա իրատեսական: Մենք այս ուղղությամբ բանակցություններ դեռ չենք վարել:

Ինչ վերաբերում է Կրշտիանու Ռոնալդուին, ապա մենք նրա տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ չենք վարել: Ինչպես նաև Կավանիի և Ռունիի տեղափոխության մասին լուրերն են սխալ,-ասել է Լեոնարդոն La Gazzetta dello sport-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում