Հայտնի է «Չելսի»-«Տոտենհեմ» խաղի օրը
16/04/2013 17:09

Նմանատիպ
Անգլիայի գավաթի խաղարկության «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» (1:2) կիսաեզրափակիչ խաղի պատճառով Պրեմնիեր լիգայի «Չելսի»-«Տոտենհեմ» հանդիպումը հետաձգվել էր:
Այժմ լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ խաղը տեղի կունենա մայիսի 8-ին` ժամը 23:45 (Երևանի ժամանակով):
Հավելենք` այս երկու թիմերն էլ Չեմպիոնների լիգայի ուղեգրի պայքար են մղում. «Չելսին» 58 միավորով զբաղեցնում է չորրորդ, իսկ «Տոտենհեմը» նույնքան միավորով հինգերորդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում