Մականախաղի հավաքականը կմասնակցի Համաշխարային Լիգային

Մականախաղի հավաքականը կմասնակցի Համաշխարային Լիգային

Հայաստանի մականախաղի հավաքականը կմասնակցի 2014-15թթ. Համաշխարային Լիգայի առաջին և երկրորդ ռաունդներին: Մասնակցության պաշտոնական հրավերքը մեր ֆեդերացիան ստացել է մականախաղի միջազգային ֆեդերացիայից:

Համաշխարհային լիգայի 1-ին ռաունդը տեղի է ունենալու 2014թ. հուլիս, իսկ 2-րդը՝ 2015թ. փետրվար ամիսներին: Հայ մականորդների հաջող ելույթի համար ըստ նախապես կազմված ծրագրի կազմակերպվում և իրականացվում են ուսումնամարզական հավաքներ, որոնք հիմնականում տեղի են ունենում Հրազդան քաղաքում:

Ռաունդներին հաջող հանդես եկած լավագույն 6 թիմերը իրավունք կստանան մասնակցելու 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում