«Արսենալ»-«Էվերթոն» խաղում գոլեր չեղան

«Արսենալ»-«Էվերթոն» խաղում գոլեր չեղան

Անգլիական Պրեմիեր լիգայում այսօր կայացավ հերթական հանդիպումը: Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալել էր «Էվերթոնին»: Թեպետ «զինագործներն» ունեին գոլեր խփելու ավելի շատ  հնարավորություններ, հանդիպման հաշիվ այդպես էլ չբացվեց` 0:0:

Այս խաղից հետո Արսեն Վենգերի սաներն ունեն 60 միավոր և դեռևս զբաղեցնում են երրորդ հորիզոնականը, իսկ  լիվերպուլյան ակումբը 56 միավորով շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում