«Ռեալն» ու Ռոնալդուն տուգանայիններից գոլերի ցուցանիշով առաջատար են Իսպանիայում

«Ռեալն» ու Ռոնալդուն տուգանայիններից գոլերի ցուցանիշով առաջատար են Իսպանիայում

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը ուսումնասիրություն է կատարել, թե Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում ովքեր են տուգանայիններից կատարած ուղիղ հարվածներով ամենից շատ գոլերը խփել: Ինչպես պարզվել է, այս ցուցակում առաջատարը մադրիդյան ակումբն է, իսկ ֆուտբոլիստների շրջանում’ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Ակումբների ցուցանիշները.

1. «Ռեալ»’ 4 գոլ, 2. «Բարսելոնա»’ 3 գոլ, 3. «Բետիս»’ 2 գոլ, 4. «Ռայո Վալյեկանո»’ 2 գոլ, 5. «Խետաֆե»’ 2 գոլ, 6. «Դեպորտիվո»’ 2 գոլ

Ֆուտբոլիստների ցուցանիշները.

1. Ռոնալդու («Ռեալ»)’ 3 գոլ, 2. Էչեբերիա Բենյատ («Բետիս»)’ 2 գոլ, 3. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)’ 2 գոլ

Պետք է ընդգծել, որ առաջնության ավարտին յոթ տուր է մնացել ու այս պահին «Բարսելոնան» երկրորդ տեղում ընթացող «Ռեալից» առաջ է անցել 13 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում