Շահին. «Ռեալում» արդեն 10 տարի խոսում են Չեմպիոնների լիգայի 10-րդ հաղթանակի մասին

Շահին. «Ռեալում» արդեն 10 տարի խոսում են Չեմպիոնների լիգայի 10-րդ հաղթանակի մասին

«Ռեալի» կիսապաշտպան Նուրի Շահինը, ով այժմ վարձավճարով ելույթ է ունենում Դորտմունդի «Բորուսսիայում», պատասխանել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղին վերաբերող հարցերին.

-«Ռեալում» արդեն 10 տարի խոսում են Չեմպիոնների լիգայի 10-րդ հաղթանակի մասին ու սպասում են նրան: Թիմի բոլոր խաղերի ժամանակ երկրպագուներն այդ թեմայով երգեր են կատարում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է առաջնության կարևորությունը թիմի երկրպագուների համար: Սա մեծ ճնշում է խաղացողների համար: Իսկ «Բորուսսիան» նման ճնշման չի ենթարկվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում