Լեոնարդո. Կոնֆլիկտ ունեմ Բեռլուսկոնիի հետ

Լեոնարդո. Կոնֆլիկտ ունեմ Բեռլուսկոնիի հետ

«ՊՍԺ»-ի ներկայիս սպորտային տնօրեն Լեոնարդոն պատմել է այն մասին, թե ավելի վաղ ինչու հեռացավ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Բրազիլացին երկար ժամանակ հանդես է եկել «ռոսսոներիի» կազմում, իսկ 2009-2010 թթ. մրցաշրջանին ստանձնեց թիմի գլխավոր մարզչի ղեկը: Սակայն 2010 թվականի ձմռանը նա լքեց իր պաշտոնը, իսկ այնուհետև աշխատեց նաև «Ինտերում»:

-Ես կարծում էի’ «Միլանում» կմնամ մինչև կարիերայիս ավարտը: Սակայն այժմ ես երբեք այնտեղ չեմ վերադառնա, քանի որ կոնֆլիկտ ունեմ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ,- ասել է Լեոնարդոն:

Վերջին ժամանակներս բրազիլացու անունը հաճախ են կապում «Ինտերի» հետ’ նշելով, որ նա միլանյան ակումբում կարող է փոխարինել մարզական տնօրեն Մարկո Բրանկային:

-Ես հաճախ եմ խոսում Մորատիի հետ, բայց դա չի նշանակում, որ ես պատրաստվում եմ այնտեղ վերադառնալ: Դժվար է մարզիչ լինել, սակայն ադմինիստրատիվ աշխատանքը ինձ մեծ հաճույք է պատճառում: Այն կատարյալ է ինձ համար,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում