«Բավարիայի» նախագահ. «Բարսելոնան» վախենում է մեզանից

«Բավարիայի» նախագահ. «Բարսելոնան» վախենում է մեզանից

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը վստահ է, որ իր թիմը շատ անհարմար մրցակից է լինելու «Բարսելոնայի» համար, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Երկու գրանդները միմյանց կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Նախկինում Հյոնեսը նշել էր, որ մրցաշարի այդ փուլի չորս թիմերից ամենաթույլը Դորտմունդի «Բորուսիան» է, որը ուժերը չափելու է Մադրիդի «Ռեալի» դեմ:

-«Բարսելոնան» բոլորից ամենադժվար մրցակիցն է, սակայն ես վստահ եմ, որ նրանք էլ չեն ցանկացել հանդիպել մեզ: Մեր ներկայիս ելույթները կվախեցնեն նրանց,- ասել է Հյոնեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում