Վորմը հերքել է, թե բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

Վորմը հերքել է, թե բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

«Սուոնսիի» դարպասապահ Միշել Վորմը հերքել է այն լուրերը, թե բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ: Հիշեցնենք’ 29-ամյա դարպասապահը, ըստ իսպանական ԶԼՄ-ների, նախորդ շաբաթ այցելել էր Կատալոնիա ու դրանից ելնելով տեղեկացվում էր, որ նա պատրաստվում է տեղափոխվել կատալոնական թիմ:

-Ես Բարսելոնայում չեմ եղել ու ոչ մի պայմանագիր չեմ ստորագրել: «Բարսելոնայից» ոչ ոք գործակալիս հետ չի կապվել,- ասել է Վորմը հոլանդական ԶԼՄ-ների հետ զրույցում:

Վորմը իր ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թվականը: Իր հերթին, «կապտառնագույնների» դարպասապահ Վիկտոր Վալդեսը արդեն նշել է, որ չի պատրաստվում երկարաձգել ակումբի հետ համաձայնագիրը, որը ավարտվում է 2014 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում