Դրաքսլերը երազում է «Ռեալում» խաղալու մասին

Դրաքսլերը երազում է «Ռեալում» խաղալու մասին

«Շալկե-04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկատվությունը, թե Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է իր ծառայություններով:

-Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ Իսպանիայում: Հպարտ եմ, որ ինձնով հետաքրքրված է «Ռեալը»: Այնտեղ տեղափոխությունը իրականացած երազանք կլինի: Ամեն հանգստյան օրերին ես դիտում եմ «Բարսելոնայի» ու «Ռեալի» հանդիպումները: Երբեք բաց չեմ թողնում «Էլ Կլասիկոները»,- ասել է 19-ամյա գերմանացին, ում պայմանագիրը «Շալկեի» հետ գործում է մինչև 2016 թվականը:

-Ես ուրախ եմ պաշտպանել «Շալկե-04»-ի գույները: Դեռ փոքր տարիքից հանդես եմ գալիս այս ակումբում,- ասել է Դրաքսլերը’ չբացառելով, որ ապագայում կարող է հայտնվել Իսպանիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում