«Լիվերպուլի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Նապոլի»

«Լիվերպուլի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Նապոլի»

Մերսիսայդցիների պաշտպանը անհրաժեշտ է նեապոլիտանական ակումբին:

Ուրուգվայի հավաքականի ու «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Սեբաստիան Կոատեսը ամռանը կարող է լքել Մառախլապատ Ալբիոնն ու հայտնվել Ապենինյան թերակղզում: Ինչպես հայտնում է Football Italia-ն, 22-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»: Բացի այդ, մերսիսայդյան ակումբից հեռանալու ցանկություն ունի անձամբ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք’ Կոատեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2011 թվականին’ «Նասիոնալից», սակայն այս երկու մրցաշրջանների ընթացքում Պրեմիեր լիգայում նա միայն 10 հանդիպում է անցկացրել: Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 4,5 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում